1in.am-ը գրում է․
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գալիք երկու շաբաթը շատ «ծանր և հիվանդագին» են լինելու՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։ «Մեզ շատ ծանր երկու շաբաթներ են սպասվում, իսկ դրանից հետո, հույս ունեմ, ինչպես կանխատեսում են փորձագետները․․․ մենք թունելի վերջում լույս կտեսնենք, սակայն դրանք շատ հիվանդագին շաբաթներ կլինեն»,- ասել է ամերիկյան առաջնորդը։
Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ում COVID-19-ի ավելի քան 181 հազար դեպք է գրանցվել, մահացել է ավելի քան 3774 մարդ։ Ընդ որում, 770 մարդ մահացել է վերջին մեկ օրվա ընթացքում։
Նյութի աղբյուր՝ https://www.1in.am/2727592.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել