Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլը» քննարկում է Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Ստերլինգին թիմ վերադարձնելու տարբերակը, հայտնում է L’Equipe-ը:

25-ամյա Ստերլինգը, ով 2015-ին լքեց «Լիվերպուլը»՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթի», բացատրեց իր որոշումը՝ գավաթներ նվաճելու ցանկությամբ: Այդ ժամանակից ի վեր Ստերլինգը երկուական անգամ նվաճել է Պրեմիեր լիգայի և Անգլիայի գավաթները, և երեք անգամ նվաճել է Լիգայի գավաթը: Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» վերջին տարիներին վերականգնել է իր բարձր կարգավիճակը: Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «կարմիրները» 2019-ին նվաճեցին Չեմպիոնների լիգայի գավաթը: Փետրվարին «Սիթին» զրկվեց եվրոպական ասպարեզում երկու տարի ելույթ ունենալու հնարավորությունից՝ ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները խախտելու և հովանավորների հետ խարդախությունների պատճառով: Ակումբը դիմել է CAS- ին, ում պատասխանը կլինի ավելի ուշ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել