Tert.am-ը գրում է.

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց, որ երկրում առկա սահմանափակումները քաղաքական նպատակներով չեն մտցվել, այլ իրավիճակը կառավարելի պահելու և կորոնավիրուսը հաղթահարելու համար:

Նա նշեց, որ սրանով է պայմանավորված եղել նաև Ազգային ժողովում ներկայացված նախագիծը՝ քաղաքացիների տեղորշման վերաբերյալ, որը չընդունվեց:  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա փնտրվում է եղանակ նորից նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու:

«Երբ քաղաքացու մոտ դրական դեպք է արձանգրվում, փորձում ենք հասկանալ, թե որտեղից է վարակվել, և վարակված անձը ում հետ է շփվել և այս կատիգորիայի մարդկանց մեկուսացնում ենք, բայց մենք հիմա ունենք իրավիճակներ երբ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել, և ում հետ է շփվել»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ միջազգային փորձը հաշվի առնելով՝ մեխանիզմ են գտել, որ քանի որ բոլորը բջջային հեռախոսներ ունեն, համակարգիչը շատ ավելի արագ ցույց կտա, թե մարդը վերջին շրջանում ում հետ է շփվել և օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա, որ կարողանան նախ մարդկանց իրազեկել և հասկանալ այն շրջանակը, որի հետ պետք է աշխատեն: «Համոզված եղեք, որ որևէ այլ նպատակով այդ տվյալները չեն օգտագործվելու, չեն պահվելու»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հասկանում է, որ սա այնքան էլ հաճելի բա չէ, և իրենք հաճույքով չէ, որ այս սահմանափակումներն անում են: «Ընդհակառակը մեծագույն տհաճությամբ ենք անում, բայց հասկանում ենք, որ առանց այս միջոցների կիրառմամբ իրավիճակի հետագա զարգացումը շատ ավելի անկանխատեսելի կարող է դառնալ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել