Անիմաստ շշկռացնում եք լրագրողներին ու հասարակությանը եւ սխալ տեղեկատվության տարածման առիթ ստեղծում։

Վարակակիրների թվի եւ կորոնավիրուսի տարածման մասին տվյալներն ամեն օր տարբեր աղբյուրներով եք տարածում։ Որոշեք, թե որ աղբյուրն է ամենահարմարը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնը, ԱՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը, առողջապահության նախարարության կամ կառավարության ֆեյսբուքյան էջերը, կառավարության նիստի լայվը, որը կուզեք, բայց դա թող լինի անփոփոխ, վստահելի ու կայուն պաշտոնական աղբյուր։ Պարզապես որոշեք ու հայտարարեք այդ մասին, ու այլեւս մի խճճեք մարդկանց։

Մեր ուզածը ստույգ, ժամանակին ու ամբողջական տեղեկատվությունն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել