Լսելով պատգամավորների ելույթները՝ հասկանում եմ, որ այդ ծրագիրը արդեն կա, գնել են, թե նվեր ստացել՝ չգիտեմ։ Ու ամենայն հավանականությամբ, դա չինական ծրագիրն է, ու հիմա ցանկացած գնով պետք է անցկացնել այդ օրենքը։ Այն, որ դա չինական մոդելն է, շատ-շատ հավանական է։ Դա օրենքից երևում է, թե որ տվյալներն են պահանջում։

Իրանում այդ ծրագիրը չօգնեց ու չէր կարող օգնել, քանի որ ստեղծված է ոչ թե վարակի դեմ պայքարելու համար, այլ քաղաքական հետապնդումների։ Պարզապես չինացիները դա «հարմարացրել են» կորոնավիրուսի դեմ պայքարի համար, անունը դրել են, որ օգնում է, իսկ իրականում օգնել է այն, որ թաղամասներով մարդկանց փակում ու տոննաներով ինչ-որ քիմիական նյութեր էին ցանում վրեքները։ Դրա համար Իրանում այդպիսի վիճակ է։

Հիմա ունենք Սինգապուրի տարբերակը, որ բավականին հաջող է համարվում ԱՀԿ կողմից ու ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ շարժական օպերատորներից որևէ տեղեկություն։ Բայց ընտրում են մի տարբերակ, որը, իմ հիմնավոր ենթադրություններով, ոչ միայն մարդու իրավունքների ոտնձգություն է, այլ նաև ոչ այդքան արդյունավետ։ Տեսնես՝ ինչ բյուջե է հատկացվել դրա տակ։

#կորոնաաֆյերա #coronatrick

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել