Փորձելով արդարացնել օգտագործված տարօրինակ ձևակերպումը հրադադարի չհրահրված խախտման մասին՝ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հղում է կատարում տերմինի միջազգայնորեն կիրառելի լինելուն:
Գուցե միջազգային շատ տերմիններ կան, որոնք կարող են նկարագրել երրորդ երկրների առնչվող հակամարտություններն ու դրանց շուրջ զարգացումները, բայց անմիջապես քեզ առնչվող հակամարտության մասին խոսելիս, այդքան լավ տիրապետելով միջազգային տերմինաբանությանը, պետք է ընտրել քո շահերն ավելի լավ ներկայացնող ու դիրքերն ամրապնդող տերմիններ և պայքարել, որ հենց դրանք դառնան տվյալ հակամարտության համար կիրառելի: Ոչ թե մոդայիկ լինելու ձգտմամբ նոր խնդիրներ ստեղծել ու հակառակորդին լրացուցիչ հնարավորություններ պարգևել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել