Pastinfo.am-ը գրում է․

Եթե այս կառավարությունը կամ իշխանությունը որևէ վերահսկողություն մտցնելու խնդիր ունենար, դա շատ վաղուց արած կլիներ, և սա այն իշխանությունն է, որն ապահովում է քաղաքացիների լիակատար ազատությունները։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։

Նա հիշեցրեց, որ արտակարգ ռեժիմ է, մի իրավիճակ է, որը համաշխարհային ճգնաժամի է հանգեցնում և այն բոլոր օրենքները, որոնց հանրությանը սովոր է, այս փուլում պետք է նահանջ ապրեն, քանի որ խոսքը մարդկային կյանքերի մասին է։

«Այս օրինագիծը ժամանակ շահելու մասին է։ Դուք ասում եք զանգերով հնարավոր չէ որոշել անձինք իրար հետ շփվել են, թե ոչ։ Իհարկե, հնարավոր չէ,բայց այդ զանգերից հետո արվում է երկրորդ քայլը, պարզվում է, որ քաղաքացիներն են իրարից եղել որոշակի հեռավորության վրա։ Ըստ այդմ, համակարգն արագորեն որոշում ու տեղորոշում է, զանգեր է կատարում այդ քաղաքացիներին ու կոչ անում ինքնամեկուսանալ»,-ասաց Հայրապետյանը։

Նա ընդգծեց, ով ում հետ ինչ կապ ունի, ինչքան է խոսում, ինչի մասին է խոսում և նմանատիպ հարցերի պատասխանները բացառապես կառավարությանը չեն հետաքրքրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել