Shantnews.am-ը գրում է․

Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան ժամը 08:00-ին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Սահմանափակումները հետևյալն են՝

  • Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ
  • 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տանից դուրս գալ
  • Արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել ցանկացած հանրային վայրում, բացի դեղատնտերից և մթերային խանութներից
  • Պարտադիր է տանից դուրս գալու դեպքում ունենալ անձը հաստատող ID քարտ

Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:

Հիշեցնենք, Վրաստանում ապրիլի 21-ին հայտարարվել արտակարգ դրություն, ինչից հետո փակվել են Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետները, տեղում հայտարարվեց խիստ կարանտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել