Աշխարհի բոլոր իշխանությունները երազում են կառավարել արտակարգ դրության պայմաններում՝ քաղաքացուն դնելով ազատության և անվտանգության (առողջության և այլն) երկընտրանքի առաջ։

«Կամ, կամ»–ից հետո անվտանգությունն, իհարկե, չի ապահովվում։ Այն նույնիսկ կարող է ավելի վատ վիճակում հայտնվել, բայց փոխարենը կառավարությունը հաջողում է ազատությունների սահմանափակման հարցում։

Առավել տոտալիտար հակումներ են ունենում իբր ազատությունների համար պայքարի ելած հեղափոխականները։ Բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ է դա այդպես։

Ամբոխը երբեք ազատություն չի բերում։ Ավելի ստրկամիտ մարմին, քան ամբոխն է, չկա։ Ամբոխի ծնած իշխանությունը միշտ տոտալիտար հակումներ է ունենում։ Մերը բացառություն չի կազմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել