Panorama.am-ը գրում է․

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ընդունելով, որ արտակարգ դրության ժամանակ կարևոր է վարակվածների տեղորոշումը, բայց անհասկանալի է 14 օրվա ընթացքում նրա բոլոր զանգերի ֆիքսման անհրաժեշտության դրույթը, հարց ուղղեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. «Ինձ և գործընկերներիս հասկանալի չէ, թե եթե օրինակ երկու մարդը, մեկը Նորքի Մասիվից, մյուսը Հարավարևմտյան թաղամասից իրար հետ հեռախոսով խոսել են, ի՞նչ է տալու այս հեռախոսազանգի ֆիքսելու փաստը»:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ներկայացնող  Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Պատկերացնենք իմ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս, արդեն նշեցի, որ իմ լոկատցիան բավականին շատ շրջանակ է ընդգրկում և բավարար չէ նախորդ 14 օրվա կոնտակտավորված անձանց շրջանակը պարզելու համար, հետևաբար հեռախոսային կոնտակտների վերհանումը և հեռախոսազանգերի միջոցով ստուգումն կարևոր է դառնում: Երկու՝ տեղորոշման և զանգերի տեղեկատվության տվյալները մի կնտրոնում գեներացնելը կօգնի որպեսզի վիճակագրական տվյալների հիման վրա իրավասու մարմինները կարողանան համապատասխան միջոցառումներ ձեռնարկել»:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Եթե դրսում լիներ այնպիսի իրավիճակ, որը ձգտեր բոլորի տոտալ իզոլացիայի՝ կարելի էր մտածել նաև այս միջոցառման մասին: Իսկ մենք դեռ ազատ ռեժիմի ենք թողել ասենք 20 միջոցառումից 10-ը: Այնուամենայնիվ ինձ մոտ տպավորություն մնաց, որ այս մի միջոցառումը գուցե ավելորդ լինի մեր երկրի համար կոնկրետ այս իրավիճակում: Սա իմ անձնական կարծիքն է: Ի՞նչ եք կարծում, ինչքանով կսահմանափակվի կառավարության հնարավորությունները, եթե այ մասով ԱԺ-ն առաջարկի առայժմ ձեռնպահ մնալ կարգավորումից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել