ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում բնակվող ամուսինները 65 տարվա համատեղ կյանքից հետո կորոնավիրուսի պատճառով մահացել են մի քանի ժամի տարբերությամբ: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է նրանց թոռը` Սթիվեն Նեշը:

Վերջինս նշել է, որ զույգն ուներ 6 երեխա և 18 թոռ:

Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի 80%-ը բաժին է հասնում 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից  33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել