1in.am-ը գրում է.

Հայաստանի Փաստաբանների պալատը դատապարտում է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին ՌԴ դատարանում ստորացուցիչ կերպով ներկայացնելը:

 Այս մասին Մեդիամաքս-ի  հետ զրույցում ասել է Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

Ցավակցություն հայտնելով դժբախտ պատահարի զոհերի հարազատներին՝ Ռուբեն Սահակյանը միաժամանակ նշել է, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում Փաստաբանների պալատը պատրաստ է Մոսկվա գործուղել փորձառու փաստաբանի, ով կիրականացնի Հրաչյա Հարությունյանի  պաշտպանությունը:

Ռուբեն Սահակյանն ավելացրել է, որ Փաստաբանների պալատը պատրաստ է նաև հեռակա իրավախորհրդատվություն իրականացնել, եթե նման անհրաժեշտություն լինի:  

Հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել է 18 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել