Aysor.am-ը գրում է.

Հրաչյա Հարությունյանին, հիվանդանոցից դեղորայքային քնից հանելով, կանացի խալաթով անիմջապես դատարան տանելով,  փաստացի չթողնելով, որ նա պատճաշ կերպով ներկայանա, ոտնահարվել են անձի արժանապատվությունը:Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով հայ վարորդ Հ. Հարությունյանի նկատմամաբ ռուսական կողմի վերաբերմունքը, նման կարծիք հայտնեց ՄԻՊ աշատակազմի իրավաբանանական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ այսօր երկու ամիս ժամկետով կալանավորել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի ենթադրյալ մեղավորն է:

Թե’ Հայաստանի, թե’ Ռուսաստանի սահմանադրության 21-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը և մի շարք այլ միջազգային փաստաթղթեր հստակ ամրագրում և պաշտպանում են մարդու արժանապատվության իրավունքը:

«Պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որ որևէ կերպ անձի արժանապատվությունը չխախտվի, իսկ այս դեպքում խիստ մտահոգիչ է, որ Հրաչյա Հարությունյանի դեպքում նշվածն իրականացրել է պետության նախաքննական մարմինների, պաշտոնատար անձանց կողմից»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Ինչ վերաբերում է Հ. Հարությունյանին դեղորայքային քնից հանելուն և դատարան տանելուն, Ա. Վարդևանյանը նշեց, որ այս հարցը նախ պետք է դիտարկել անհրաժեշտության և համաչափության տեսանկյունից:

Նա մանրամասնեց, որ կարող են լինել իրավիճակներ, երբ նախաքննության ընթացքի և գործի բազմակողմանի, լրիվ ուսումնասիրության համար անհրաժեշտ է, ասենք, գիշերը ժամը երեքին քննչական գործողություն իրականացնել կամ անձին դատարան ներկայացնել: 

«Հրաչյա Հարությունյանի դեպքում պարզ է, որ որևէ կերպ նա չէր փորձել փախուստի դիմել, կամ խուսափել նախաքննությունից, կամ էլ խոչընդոտել նախաքննությունը: Նա անշարժ վիճակում գտնվում էր հիվանադանոցում, և այս դեպքում, լինելով իրավաբան, չեմ տեսնում անհրաժեշտություն և համաչափություն` անձին այդ վիճակից հանելու և այդ վիճակում դատարան տանելու»,- ասաց նա` ընդգծելով, որ դա կարող էին և ավելի ուշ անել, քանի որ դա անհետաձգելի չէր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել