Factor.am-ը գրում է․
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով նորածին է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իլինոյս նահանգի առողջապահության վարչությանը:
Նշվում է, որ փոքրիկը Չիկագոյից էր, որի մեկ տարին դեռ չէր բոլորել:
«COVID-19- ի հետ կապված նորածնի մահվան դեպք մինչ այս չէր արձանագրվել: Կատարվում է քննություն ՝ մահվան պատճառը պարզելու համար», – ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ մինչ այժմ գրանցված մահերի 85 տոկոսը կազմում են 60 տարեկանից բարձր տարեց մարդիկ, որոնք ռիսկային գոտում են:
Նյութի աղբյուր՝ https://factor.am/235183.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել