Ռուսաստանում խոշոր ավտովթարներ միշտ էլ եղել են, բայց դատարանում նման տեսարանի կարծես թե առաջին անգամ ենք հանդիպում: Անգամ չեչեն պարագլուխները նման վիճակում չէին հայտնվել, այն դեպքում, երբ ռուս հազարավոր զինվորի կյանք էին խլել: Եթե նպատակը հայի ինքնության ոտնահարումն ու ստորացումն էր` ստացվեց, իսկ եթե ՏՂԱՄԱՐԴՈՒ խալաթը մոսկովյան բուժհաստատություններում դեֆիցիտ է, ապա եկեք հանգանակում կազմակերպենք` նրանց “բիրիքով” խալաթ ուղարկելու նպատակով: Կարծում եմ ռուսների մոտ “ատկատ” հասկացությունը խորթ չէ ու հիմա փաստի առաջ են կանգնել:
Լուրջ անելիք ունենք` “мещанин”-ներին դիմագրավելու հարցում: Ֆյուլլեների առաջարկները պետք է ընդունել, բայց ոչ թե փաթեթային /կամ-կամ/, այլ “փուլային” /և-և/ ճանապարհներով, չնայած հյուսիսային հարևանը անընդհատ պարարտ հող է ստեղծում փաթեթայինի համար: Այնպես չլինի, որ N պահին Ռուսաստանում ապրող ու աշխատող մոտ 2 մլն հայը պատանդի կարգավիճակում հայտնվի:
P.S. Հրաչյա ջան, քեզ համբերություն և տոկունություն!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/482889155132750?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել