Ինչ առարկաներ ասես, որ չեն օգտագործել մեր նախնիները որպես փող՝ անասուններ, թանկարժեք քարեր, պղնձե ձուլակտորներ և այլն: Սակայն հնագույն փողերը եղել են խխունջների տեսքով: Դրանք ի հայտ են եկել Չինաստանում մ.թ.ա. մոտ 2,000 տարի առաջ: Սակայն ոչ բոլոր խխունջներն էին կարող որպես գումար ծառայել. օգտագործվում էին միայն կաուրի տեսակի խխունջների պատյանները: Կաուրիի 5 կամ 10 պատյանները, որոնք հավաքվում էին թելի վրա, դրամական միավոր էին համարվում: Ֆու Հաո թագուհու դագաղի մեջ հայտնաբերվել է շուրջ 7,000 կաուրիի պատյան, քանի որ նա ամենահարուստ թագուհիներից մեկն է եղել: Անգամ այն ժամանակ, երբ հայտնագործվեցին դրամային փողերը, կաուրին չկորցրեց իր նշանակությունը: Մետաղական դրամները պատրաստում էին կաուրիի պատյանների տեսքով:

Եթե հավատանք պատմության դասագրքերին, ապա իրական փողերն ի հայտ են եկել Լիդիա պետությունում մ.թ.ա. մոտավորապես 650 թ.: Դրանք մետաղից պատրաստված փոքրիկ կլորակներ էին: Սակայն մյուս պետությունները ևս կարող են դասվել առաջին մետաղական դրամներ պատրաստողների թվին, քանի որ արծաթի հարթ կտորները՝ որպես գումար, օգտագործել են նաև Հնդկաստանում  և Չինաստանում:

Ռուսիայում առաջին դրամները հատել են Վլադիմիր իշխանի օրոք շուրջ 1000 թվականին: Դրանց մի երեսին պատկերված էր իշխանը, մյուսին՝ Հիսուս Քրիստոսը: Դրամները պատրաստվում էին ոսկուց և արծաթից:

Հայկական առաջին դրամները ստեղծվել են մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Դրանց թողարկումը կատարվում էր Ծոփքում և Փոքր Հայքում առաջացած հայկական թագավորությունների կողմից։ Այս շրջանի հայկական դրամները ոչ թե ոսկուց կամ արծաթից էին, այլ պղնձից և ունեին զուտ տեղական նշանակություն, այսինքն՝ ներքին շուկայի ոլորտից դուրս չէին անցնում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել