Միացյալ Նահանգներում վիճակը լրջանում ա: Շատ ա լրջանում: Այսօրվա վերջին թարմացումներով կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկնապատկվել է: 101,707 վարակված եւ 1544 մահ: Վարակվածներից 44,635-ը բաժին է ընկնում New York-ին: Ամենաշատ քեյսերն են գրանցվել Լոս Անջելեսում, Դեթրոյթում, Նոր Օռլեանում: ԱՄՆ 23 նահանգներում հայտարարված է արտակարգ դրություն: 7 նահանգներում եւ Վաշինգտոնում փակվել են բիզնեսի բոլոր տեսակները՝ մեծից մինչեւ ամենափոքր: Ֆլորիդան, Տեխասը, Փենսիլվանիան տոտալ մեկուսացման են անցել: Չիկագոյում, Դեթրոյթում, Նոր Օռլեանում բժշկական սարքավորումների ու հիվանդանոցների խայտառակ դեֆիցիտ է: General Motors-ի նման գիգանտը չի հասցնում բավարարել օդափոխիչների առաջացած դեֆիցիտը: Հորդորել են ձեւ գտնել ու ավելացնել օդափոխիչների արտադրությունը, որովհետեւ դաշտային հոսպիտալներ հիմնադրելու հրահանգ է տրված: Դեթրոյթում ոստիկանությունն է անցել կարանտինի, որովհետեւ վերջին երեք օրվա մեջ 500 ոստիկան է վարակվել: Եվ միայն 4 նահագներում չի գրանցվել վարակի որեւէ դեպք:
Ի դեպ, էսօր Թրամփի ստորագրած փաստաթուղթը ԱՄՆ քաղաքական վերնախավը պատմական է որակել (մերոնց աննախադեպը)՝ 2 տրիլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամին: Տունը նստած՝ չեքերն ուղարկելու են (առանց ամերիկյան բյուրոկրատիայի): Թրամփի՝ «Ապրիլի 13-ից անցնում ենք բնականոն կյանքին» հայտարարությանը երեք մատի կոմբինացիա են ցույց տվել գրեթե բոլոր նահանգապետերը՝ հանրապետականներն էլ ներառյալ: Ծանր ա լինելու:
Բայց լավ բաներ էլ ա եղել ստեղ, էդ էլ՝ հաջորդիվ: Ինտրիգը պահեմ՝ գիտություն+բիզնես՝ նոր իդեաներ+նոր ապրանքատեսակներ.... Ու մասսայական սպառում՝ free for all Americans)))))