Shantnews.am-ը գրում է․
Covid-19 պատվաստանյութ կարտադրվի, մինչդեռ հետազոտողները դեռ ուսումնասիրում են, թե արդյոք այն աշխատող է. ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն էնտոնի Ֆաուչիի ծրագրով նախատեսվում է պատվաստանյութը հասցնել ավարտական գծին, հայտնում է Bloomberg Law-ն:
Սպիտակ տան մամուլի ասուլիսում Ֆաուչին հայտնել է, որ դեղամիջոցը դեռ գտնվում է կլինիկական փորձաքննության փուլում:
Պատվաստանյութը, որը մշակում են Ֆաուչիի ինստիտուտի գիտնականները, այս ամիս մտել է կլինիկական փորձարկման փուլ. դա նշանակում է, որ այն առաջին անգամ փորձարկվել է հիվանդների փոքր խմբի վրա: Դրա երկրորդ փուլի փորձարկումները ցույց կտան, թե արդյո՞ք այն անվտանգ է և բավականաչափ լավ է գործում:
Այնուհետև փորձարկումների ընթացքում կփորձեն գտնել այնպիսի արտադրողի, որը կդիմի ռիսկի և կարտադրի կարճ ժամանակահատվածում փորձարկված պատվաստանյութը: