Antifake.am-ը գրում է․

2019թ․ մայիսի 25-ին մի խումբ «հեղափոխականներ» Ազատության հրապարակում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաք էին կազմակերպել, որի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը սպառնալիքներ էր հնչեցրել Արցախի իշխանությունների հասցեին։ Նա ասել էր, «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Այս հայտարարություններից հետո իմքայլականները փորձել էին «հերքել» Աբրահամյանի հետ ունեցած կապը։ Այդ կապը «հայհոյախառն» արտահայտություններով նաև հերքել է Աբրահամյանը, այնինչ այդ կապի մասին փաստերն ավելի խոսուն են։

Ջիվան Աբրահամյանը, ով Արցախի գործող նախագահի «գլուխը քարով ցխելու» հայտարարությունից հետո իրավական հարթակում այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, օրեր առաջ մեկնել էր Արցախ։ Արցախից վերադառնալուց հետո վերջինս ուղիղ եթերում վիրավորական հայտարարություններ է արել Արցախի իշխանությունների և նախագահի թեկնածուների հասցեին և ասել «Արցախում տեսա ուժեր, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Արցախը հեռվացնեն Հայաստանից։ Արցախում տեսա ուժեր, որոնք ոչ թե նպաստում են հայության, Արցախի, այլ ադրբեջանական և այլ երկրների շահերին․․․ Արցախում էսօր փորձում է վերարտադրվել նախկին իշխանությունը․․․ Արցախում այս իրավիճակը օգտագործում են որոշ ուժեր, որպեսզի ամեն կերպ վերարտադրվեն և այդ ուժերը, չես կարող ասել՝ Ադրբեջանի կողմից ուղղորդվող ուժեր են, թե ինչի կողմից ուղղորդվող ուժեր են․․․»։

Իր խոսքերում Աբրահամյանը նաև պարբերաբար արտաբերում էր «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասությունը։ Նա ասել է «Այդ մարդիկ, ովքեր պայքարում են Արցախի՝ առանձին հանրապետության գաղափարի դե ֆակտո և դե յուրե կարգավիճակի համար, դրանք ճիշտ ուժեր չեն, նրանք ֆինանսական մեծ միջոցներ են ուղղում այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են Արցախ-Հայաստան մի ամբողջություն գաղափարի շուրջ՝․․․ լինելով ազգադավ, ազգի դավաճան սրիկաներ։ Նման ուժերը ուղղորդվում են Բակոյի նմանների կողմից։ Վիտալի Բալասանյանը, որ ոչ մեկ անգամ է քարոզչություն արել, որ Հայաստանի հետ Արցախը կապ չունի, այսօր նրա նկարով ֆեյքեր համացանցում աղբ են լցնում բոլորի վրա։ Այսօր նրանք ամեն ինչ անում են, որպեսզի քարոզարշավ գնա և նրանք վերարտադրվեն Արցախի իշխանություն, որպեսզի վերջին բաստիոնը լինի հակահայկական քաղաքականության։ Այդ ուժերը նպատակադրված են թալանել Արցախը»։

Մեկ այլ ուղիղ հեռարձակմամբ Աբրահամյանը վիրավորական և «հայհոյախառն» արտահայտություններով անդրադարձել է մամուլում հայտնված այն տեղեկություններին, որ վերջինիս վտարել են Արցախից։ Նա ասել է «Դուք էդքան չկաք, որի ինձ վտարեք, Բակուլիկներ, Վիտալիկներ և մնացած նման երևույթներ․․․»։

Աբրահամյանի հետ Արցախ է մեկնել նաև Միքայել Մարգարյանը, ով 2018թ․ ապրիլ-մայիսին հայտնվել է հեղափոխական հարթակին և ներկայումս «քննադատում է» իր ընտրած իշխանություններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել