Այսօր Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում զանգում էր քաղաքացներին: Փորձեմ մի կողմ դնել իմ այն համոզմունքը, որ սա հերթական և էժանագին փիառի փորձ էր ու անդրադառնամ այլ հանգամանքի:

Զրուցակիցներից մի կին ասաց, որ տանն ապրում են ինքը, ամուսինը և տիկնոջ հիվանդ մայրը: Հետո ասաց, որ թե՛ ինքը, թե՛ ամուսինը աշխատանք չունեն, ու որ 3-ով ապրում մայրիկի ամսական 40 հազար դրամանոց թոշակով, ինչին ի պատասխան վարչապետը խորը «զարմանք» ապրեց (մտքում երևի զայրանալով՝ ինչու էր այդ համարը ընդհանրապես տեղ գտել ցուցակում), թե ինչպես են դա անում, ինչպես է դա հնարավոր:

Ուրեմն ասեմ, պարոն վարչապետ, չեմ հավատում, որ դուք չգիտեք այդպիսի ընտանիքների գոյության մասին ՀՀ-ում, ու ասեմ ավելին՝ կան ընտանիքներ, որոնք այդ 40 հազար դրամ ամսական եկամուտն էլ չունեն ու իրանք այն մարդիկ են, որ հավատացել են քեզ ու ընտրել, իրանք էն ժողովուրդն են, ում անունից ասում ես, որ ՍԴ փոփոխությունները ժողովրդի պահանջն են: Կարծում եմ՝ հասկացաք այսօր, թե ինչքան կարևոր ու առաջնային էին այդ մարդկանց համար ՍԴ փոփոխությունները: Կարծում եմ՝ հասկացաք, որ այդ մարդիկ ասում էին՝ ոչինչ, մենք սոված կմնանք ու կսպասենք, բայց դուք միլիոններ ($) ծախսեք մեր պահանջը՝ ՍԴ-ն փոխելու համար ու կազմակերպեք արտահերթ ընտրություն: Կարծում եմ՝ հասկացաք այդ մարդկանց սոցիալական վիճակից, որ ԱԺ պատգամավորները ոչ թե ամենամյա, այլ ամենօրյա պարգևավճարների են արժանի, կառավարության անդամների պարգևատրումներն էլ պետք է բարձրացնել, չմոռանաք:

Հ.Գ. Մինչ գրում էի սա, Հանրայինով ցույց տվեցին հատված վարչապետի այսօրվա զանգերից՝ մոտ մի րոպեանոց հատված, որտեղ զրուցակիցներից մեկը գովում էր կառավարությանը: Չէ, ես զարմացած չեմ: Դո՞ւք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել