Ամեն ինչ ասվել է, ավելացնելու բան չկա:
Մեղավոր է: Մեր մոտ մի պարսիկ նման բան աներ, մենք էլ նույն ռեակցիան կտայինք:
Մեղավոր են հայ գործատուները, որ երեք մեքենայից մեկն էին հավաքել, և անսարք մեքենայով ուղարկել աշխատանքի: ՈՒ արգելակները չդիմացան:

Բայց դա չի կարևոր:
1. Հիմա ևս մեկ անգամ արժի ֆիքսել և հասկանալ, թե ինչ տիպի պետության հետ գործ ունենք: Տղամարդուն կանացի խալաթով դատարան Թուրքիա չէին բերի: Նման բան կանեին միայն Ադրբեջանում և ժամանակակից Ռուսաստանում: Իշխանությունը, բյուրոկրատիան, մտածողությունը այդ երկրներում հիմա այդպիսին են: Անկում է, ուստի է տղամարդկություն, մեծահոգություն, վեհություն չկա, ֆեմենի՝ խելագարված արգանդների շրջանն է:
ՈՒ մեր գործողություններում մենք պիտի այդ բարդույթները հաշվի առնենք: Այդպիսին են, ոչինչ անել չենք կարող, ու արտաքին քաղաքականության մեջ էլ ավելի հիմար բաների են ընդունուակ ոչ թե իրենց շահերից ելնելով, այլ իրենց բարդույթներից ելնելով:
2. Մեր իշխանության նկատմամբ հարգանքի բացակայության չափանիշն է նաև: Շան տեղ էլ չեն դնում: Մի վայրկյան չմտածեցին թե ինչ են անում, և դա իհարկե վարչակարգի միջազգային արժեքի գնահատականն է:

ՀԳ
Հա: Այս 12000 տարեկան Հայաստանի մասին կինոնկարի մասին էլ:
Հին ավանդույթ է. երբ կենտրոնական հեռուևստատեսությամբ, Վրեմյայով Հայաստանի մասին լուր է գնում, կամ կինոնկար, հաղորդում, դա նշանակաում է, որ հենց այդ ժամանակ, այդ պահին Բաքու է ուղարկվում զենքի հերթական խմբաքանակը: Ճիշտ է հակառակը: Միշտ այդպես է եղել, և այժմ էլ է այդպես: Ոչինչ չի փոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել