Հատուկ որոշ հիմարների համար, ով իրենց դնելով ամենագետի տեղ փորձում է ռուսական Арена և Штора համակարգերը դարձնել աշխարհի վերջը:
Штора համակարգը նախատեսված է պայքարելու հակատանկային կառավարվող հրթիռների դեմ (լազերային կառավարմամբ)... անպայման շեշտում եմ լազերային բառը, որ "ամենագետները" դրա մեջ չընդգրկեն այնպիսի համակարգեր, ինչպիսիք են Фагот և Малютка... դրանք լարային կեռավարմամբ են, ունեն իրենց թերությունները, սակայն այս դեպում ստանում են հսկայական առավելություն:
Арена համակարգը նախատեսված է հակատանկային կոմուլյատիվ կրակոցների դեմ պայքարելու համար... դրա մեծագույն թերությունը մեզ համար երևի թե գինն է, մոտ 300 000 դոլար, կոնկրետ ՄՏԲ-ի հետ կապված, այն չի կարող ապահովել 360 աստիճանի պաշտպանություն, խոցելի է առավելապես վերևից (չմոռանանք, որ մենք մարտական գործողություններ ենք վարում հիմնականում լեռնային և կիսակտրտված տափաստանային տեղանքում), իր ակտիվ պաշտպանության պայթյունի հետևանքով կարող է ինքնավնասել տանկի աշտարակի վրա գտնվող համակարգերը... և ամենահետաքրքիրը այստեղ այն հանգամանքն է, որ այն չի ոչնչացնում փոքր, դանդաղ թռչող առարկաները, բայց պայթյունի ժամանակ հետևակը 30 մետրից հեռու պիտի գտնվի: Տարրական մարտավարական գործողությունների շնորհիվ կարելի է հեշտությամբ գերի վերցնել այդ տանկերը հակատանկային նռնակով վնասելով նրա թրթուրները և անշարժացնելով: Կտրված լինելով սեփական հետևակից այն դառնում է անպաշտպան մի երկաթե կառույցի: Կարելի է նաև օգտագործել չեչեն գրոհայինների կոմից շատ արդյունավետ օգտագործված մի մեթոդ: Հակատանկային նռնականետի կրակոցին ամրացվում էր նապալմի կոնտեյներ: Կրակոցի արդյունքում նապալմը բռնկվելով սկսում էր այրել տանկը: Арена-ի դեպքում հակատանկային նռնականետի կրակոցը դառնում է ընդամենը նապալմի կամ մեկ այլ հրկիզող նյութի կրիչ: Арена-ն հայտնաբերելով պայթեցնում է կրակոցը, իսկ հրկիզող նյութը բռնկվելով լցվում է տանկի վրա: Ծորում ճեղքերից ներս և այրում ամեն ինչ:
P.S. Ամեն ինչ մանրամսնում եմ նրա համար, որ որոշ տգետներ այլևս չփորձեն T-90 տանկը իր համակարգերով համարել լավագույնը և անխոցելին: Ամեն ինչի դեմ ճիշտ և արդյունավետ պայքարելու ձևեր կան, գործից գլուխ չհանող, բայց պարտադիր կարծիք հայտնող անգրագետներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել