Factor.am-ը գրում է․

jnews.ge-ի փոխանցմամբ այսօր, ժամը 15:40-ին պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Ո՞վ է կրակել, ո՞ւմ և ի՞նչ պատճառով, դեռ պարզ չէ, դատելով իրավիճակից կարելի է ենթադրել, որ տուժածներ չկան:

Քաղաքում միայն մի քանի կրակոց են լսել: Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, ելնելով նրանից, որ տեղում չէ շտապ օգնությունը, կարելի է ենթադրել, որ կրակոցներից տուժածներ չկան:

Դեպքի վայրում բազմաթիվ մարդիկ են հավաքվել, սակայն դեռ ոչ ոք մանրամասներ չի պատմում: Մանրամասները Jnews-ը կներկայացնի հաջորդ նյութերում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել