Apple-ը կարող է հետաձգել iPhone 5G սմարթֆոնների թողարկումը կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում է Nikkei Asian Review-ը՝ վկայակոչելով աղբյուրների:

Ըստ նրանց, Apple-ը նախապատրաստվում է iPhone 5G-ի առաջին շարքի թողարկման հնարավոր հետաձգմանը, քանի որ COVID-19 համաճարակը սպառնում է համաշխարհային պահանջարկին և խաթարում է ընկերության արտադրանքի մշակման ժամանակացույցը:

Խնդրի հետաձգումը հնարավոր է տեւի մի քանի ամիս, ասում են աղբյուրները՝ նշելով, որ ընկերության ղեկավարությունը վերջնական որոշում կկայացնի ոչ ուշ, քան մինչեւ մայիսը:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային համավարակի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել