Էռնեստին Շեպարդը ծնվել է 1936 թվականի հունիսի 16-ին:
Նայելով նրա լուսանկարներին` հասկանում ենք, որ նա գտել է հավերժական երիտասարդության գաղտնիքը։
Պարզվում է՝ հնարավոր է այսպիսի տեսք ունենալ 83 տարեկանում:
Էռնեստինը արթնանում է շատ վաղ` ժամը 3-ին, աղոթում և մեդիտացիա անում:
Որպեսզի այդքան շուտ արթնանա, նա շուտ է քնում՝ ժամը 22.00-ին:
Էռնեստինան ամեն օր վազում է 16 կիլոմետր, ապա մեկուկես ժամ մարզվում մարզադահլիճում, այնուհետև անցկացնում է ևս մի քանի մարզում։ Նա ղեկավարում է սպորտային խմբեր տարիքով կանանց համար:
Ինչ վերաբերում է սննդին, ապա այստեղ գաղտնիքներ չկան, մարզիկը պատրաստակամորեն կիսում է իր ընտրացանկը։
Նախաճաշելու համար ամեն առավոտ նա խմում է երեք հում ձու, սննդի մեջ նա նախընտրում է պարզ մթերքներ`բանջարեղեն և հավի միս, ու բացարձակապես չի օգտագործում քաղցրավենիք:
Օրվա ընթացքում կինն ուտում է փոքր բաժիններով, բայց հաճախ․ նա օրական 7 ագամ սնունդ է ընդունում:
Ընթրում է 18-19.00-ից ոչ ուշ: Որպես կանոն, ընթրիքը կաթնաշոռի կամ մածունի մի մասն է մրգերով կամ բանջարեղենային աղցան` սպիտակուցով (հավկիթ, ձուկ):
Նայելով այս զարմանալի կնոջը` ցանկացած կին ցանկանում է 83 տարեկանում լինել նրա նման:
Ո՞վ ասաց, որ արդեն ուշ է: