• Մարտի 25-ին մահացությունների թիվն անցավ 1000-ի շեմը, ընդհանուր թիվն այժմ 1032 է։ Ամենաշատ մահացություններ գրանցվել են Նյու Յորքում՝ 366, մոտ երեք անգամ ավելի շատ, քան Վաշինգտոնում՝ 133։
  • Մարտի 25-ը դարձավ առաջին օրն ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածումից ի վեր, երբ մահացությունների թիվը անցավ 200-ի շեմը։
  • Ընդհանուր հաստատված դեպքերի թվով՝ ավելի քան 68000, ԱՄՆ-ն երրորդն է Չինաստանից և Իտալիայից հետո։
  • Երեքշաբթի նախագահ Թրամփի՝ կորոնավիրուսի հարցերով զբաղվող թիմը հրահանգել էր բոլոր նրանց, ովքեր վերջերս Նյու Յորքում են եղել, ինքնամեկուսացվել առնվազն 14 օր, երբ լքում են քաղաքը և նույնիսկ արվարձան գնալիս։
  • Պենտագոնում աշխատող ամերիկյան ծովային հետևակայինի կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Նա Պենտագոնի առաջին աշխատակիցն է, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այժմ նա մեկուսացված է։ Սովորաբար Պենտագոնում աշխատում է 23 հազար մարդ, բայց միայն 6000-ն են աշխատում Պենտագոնից, մյուսներն անցել են հեռահար աշխատանքի, ինչն արդեն սովորական երևույթ է։ Սակայն աշխատողների այս թիվն էլ գնալով նվազում է Պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերի հավելյալ սահմանափակումներից հետո։
  • Սենատորների շրջանում նոր հաստատված դեպքեր դեռևս չեն հայտարարվել, այնուամենայնիվ, սենատոր և նախագահի դեմոկրատ նախկին թեկնածում Էմի Կլոբուշարի ամուսնու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Ըստ սենատորի՝ վերջիններս 14 օր շփում չեն ունեցել և այդպիսով իր համար թեստ հանձնելու կարիք չկա։
  • Նախագահ Թրամփն արձագանքելով CNN-ի այն լուրին, թե ինքն ու կինը մեկուսացված են Սպիտակ տանը, մինչ իրավիճակը կարգավորվի, նշել էր, որ իր ողջ օրն անցկացնում է հանդիպումներով և հիմարությունների ժամանակ չունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել