Որոշ պացիենտների մոտ ապաքինումից հետո կարող է 20-30 տոկոսով թոքերի ֆունկցիա նվազում տեղի ունենալ: Այս մասին հայտարարել է հոնկոնգցի բժիշկ Օոուեն Ցանգ Տակ Ինը:
Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ չինացի բժիշկները պնդում են, որ թոքերի ֆիբրոզը կորոնավիրուսով վարակման եւս մեկ վտանգավոր հետեւանք է: Սակայն լավ նորությունն այն է, որ թոքերի ֆիբրոզը կարող է կանխվել ժամանակին բժշկական միջամտության դեպքում:
Բժիշկների խոսքով՝ քանի որ կորոնավիրուսը սովորաբար խոցում է ստորին շնչուղիները, վարակվածների մեծ մասի մոտ նկատվում են չոր հազ, հեւոց եւ թոքաբորբ: Որոշ մարդկանց մոտ վարակից հետո երկարաժամկետ հետեւանքներ կարող են մնալ:
Ինչ վերաբերում է իմունիտետ ձեռք բերելուն, ապա, մասնագետների կարծիքով, կրկնակի վարակման դեպքերը քիչ հավանական են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել