Ermenihaber.am-ը գրում է․

Արտասահմանում կորոնավիրուսից մահացած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջնակներում երկրի ներսում ու արտերկրում Անկարայի ձեռնարկած միջոցառումների թեմայով տված ասուլիսի ժամանակ:  

«Արտերկրում կորոնավիրուսից մահացած մեր քաղաքացիների մի մասի ընտանիքները ցանկանում են մահացածների դիերը տեղափոխել Թուրքիա: Այս պահին սովորական թռիչքներ չկան, բայց բեռնափոխադրման թռիչքներ ունենք: Անհրաժեշտ օգնությունը ցույց ենք տալիս»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը:

Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ 8 տարբեր երկրներում սովորող 2.721 թուրք ուսանողները հատուկ չվերթներով տեղափոխվել են Թուրքիա: Նա տեղեկացրել է նաև, որ Թուրքիա վերադարձած ուսանողները մեկուսացվում են 14-օրյա ժամկետով։

Հիշեցնենք, որ մարտի 24-ի ուշ երեկոյան հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1.872-ի, մահացել է 44 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել