Սիրելի ընկերներ, ամիսներ տևած գործընթացն ավարտվեց նրանով, որ Կենտրոնական բանկի խորհուրդը երեկ անվավեր ճանաչեց Varks.am վարկային կազմակերպության լիցենզիան։

Սա հերթական զգուշացումն է այն մասին, որ կապիտալի տերերը նույնպես պետք է խիղճ ու հայրենիք ունենան։

Իհարկե, սա ստեղծում է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ այս կազմակերպության աշխատակիցները առաջիկայում կարող են կորցնել աշխատանքը, բայց վստահ եմ, որ ֆինանսական ոլորտում այլ աշխատանք գտնելը համեմատաբար հեշտ է։
Մենք նույնպես կքննարկենք այս հարցը և լուծումներ կառաջարկենք։

Այս օրերին հատկապես բոլորս պետք է ավելի պատասխանատու լինենք միմյանց նկատմամբ։
Պատասխանատու վարկավորումն այլընտրանք չունի։

Հ.Գ. Քանի որ շատ հարցեր են հնչում մարումների հետ կապված, ապա խնդրում եմ՝ հիշեք, որ վարկ վերցնողը նույնպես պատասխանատու պետք է լինի իր ստանձնած պարտավորության կատարման առումով։ Վերցրած վարկերը ամեն դեպքում պետք է վերադարձնել։

Կից նյութն այստեղ՝ ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» վարկային կազմակերպության լիցենզիան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել