Panorama.am-ը գրում է․

Հարյուրավոր աշխատանքային միգրանտներ մնացել են Մոսկվայի օդանավակայաններում․ կորոնավիրուսի պատճառով փակ են սահմանները, միայն երկրի քաղաքացիները կարող են վերադառնալ Ռուսաստան՝ չարտերային թռիչքների միջոցով: Այս մասին գրում է Euronews-ը։

Մարդիկ գիշերներն անցկացնում են օդանավակայաններում՝ հենց հատակին։ Նրանց թվում կան Կենտրոնական Ասիայի բազմաթիվ ներգաղթյալներ: Նրանք խուճապի մեջ փորձեցին Մոսկվայից մեկնել տուն, մեծ գումարներով տոմսեր գնեցին, երբ իմացան սահմանների փակման մասին, բայց նրանց թռիչքները չեղարկվեցին:

«Նրանք ասում են, որ երկու ամսվա ընթացքում նրանք կվերադարձնեն մեր գումարը։ Բայց մենք չենք կարող երկու ամիս սպասել, բայց օդանավակայանում ապրելն անհնար է», - դժգոհում է օդանավակայանում մնացածներից մեկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել