Աշխարհը մեկից փլվեց խեղճ մարդու գլխին: Հասարակ մի վարորդ, ով կյանքի հարվածներին է դիմագրավում, էսօր դիմագրավում է չինովնիկների ամենաթողությանը: Ում մտքով կանցներ, որ ռուսական դատարանը կարող էր ինքն իրեն խայտառակել, այն է խալաթով, չսափրված, հոգեկան հուզումների մեեջ գտնվող մարդուն դատարան հրավիրել ու ողջ աշխարհով մեկ ի ցույց դնել: Հրաչյա Հարությունյանը դրանով չպատվազրկվեց, սա համակարգի մերկության և խայտառակության ապացույցն է, ապացույցն է, որ հայաստանի քաղաքացին պաշտպանված չէ, պաշտապանված չէ նրա իրավունքները, ավելին, նա պարզապես մոռացված է: Ինչի մասին ենք խոսում, վրդովմունքս մեծ է, բառերն ավելորդ են, նման դեպքը սեփական իշխանությունների նկատմամաբ միայն առհամարանք են ծնում ու հայհոյելու մեծ ցանկություն առաջացնում: Անձամբ ես, կուզենայի բացատրություն ստանալ Հայաստանում՝ Ռուսաստանի դեսպանից և անկախ կատարված դժբախտ պատահարից, որի հետևանքով տասնութ մարդ է զոհվել, բայց, ի՞նչ է նշանակում մեղավորի աթոռին հայտնված մարդուն, խալաթով բերել դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել