ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ ակնարկեց Հայաստանում կորոնավիրուսի տարածման երեք հիմնական ուղղություններին միևնույն ժամանակ կատարված հանցագործությունը կամ առնվազն հանցագործ պասիվությունը կոծկելու անհաջող փորձ կատարելով:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնաղբյուրների մասին հիշատակելով հստակ հայտարարեց, որ դրանցից մեկը եղել են Իրանից ժամանած քաղաքացիները, որոնց պարագային ամենաառաջինը սահմանափակություններ կիրառվեցին։ Նիկոլ Փաշինյանը որպես կորոնավիրուսի սկզբնաղբյուր նաեւ նշեց «Էջմիածինը» և «արտադրամասը», սակայն վարպետորեն կոծկեց երկու կետերում կորոնավիրուսի հայտնվելու գլխավոր սկզբնաղբյուրը: Ի դեպ, վարչապետը նաև հայտարարեց որ հակառակ մյուս երկուսին արտադրամասի դեպքում իրավիճակը անվերահսկելի է դարձել:
Փաստորեն սկզբնաղբյուրներից մեկի դեպքում հստակ նշվում է երկրի անունը, իսկ մյուս երկուսի դեպքում հատուկ պատճառներով երկրի անունը շրջանցվում է:
Իհարկե արդեն բոլորի համար պարզ է, որ երկուսի դեպքում էլ սկզբնաղբյուրը եղել է Իտալիան եւ վիրուսը Հայաստան է ներմուծվել հիմնականում Երեւան-Միլան էժան թռիչքների միջոցով, որոնք ամենաուշը դադարեցվեցին:
Եթե որևէ մեկին հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանի եւ պարետապան Տիգրանն Ավինյանի գաղտնապահության պատճառը կարող է վերադառնալ օգոստոս ամիս ու գտնել «Ռայան Էյր»-ի տնօրենների հետ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Քաղավիացիայի պետ Տաթեւիկ Ռեւազյանի «ծաղկաձորյան բիզնես լանչի» պատկերը, որը ժամանակին հրապարակվել էր հենց փոխվարչապետի ֆեյսբուքյան էջում:
Ի դեպ Նիկոլ Փաշինյանը համառորեն հրաժարվում է տալ կորոնավիրուսի տարածման աղբյուր հանդիսացող արտադրամասի անունը, ինչի պատճառով պարզ չի դառնում ի՞նչ արտադրամաս է եղել դա, արդյո՞ք դադարեցվել է դրա աշխատանքը, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել արտադրված ապրանքը շուկայից հետ կանչելու եւ դրա հետ շփում ունեցողներին մեկուսացնելու ուղղությամբ: Ո՞վ է արտադրամասի տնօրենը եւ ի՞նչ հնարավոր առնչություն ունի ՀՀ իշխանությունների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել