Ժամանակն է հրաժարվելու եղունգները բերանը մտցնելու սովորությունից, ինչը առողջության համար շատ տհաճ հետևանքներ է ունենում: Մասնագետները նշում են, որ կորոնավիրուսով վարակվելու ամենահեշտ ձևն է:

Ալերգիաների և վարակիչ հիվանդությունների բնագավառում հայտնի մասնագետ, Նյու Յորքի համալսարանի Լանգոն բժշկական կենտրոնի դոկտոր Պուրվի Փարիխը խորհուրդ է տալիս մարդկանց հրաժարվել եղունգները բերանը մտցնելու սովորությունից: Դա էապես մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը:

Եղունգների տակ կուտակվում են տարբեր տեսակի մանրէներ, վիրուսներ և կեղտեր, որտեղից նրանք կարող են մուտք գործել մարդու օրգանիզմ բերանի միջոցով: Նման վարակի վտանգը հատկապես մեծ է, եթե մարդիկ հաճախ չեն լվանում իրենց ձեռքերը: Երբ մարդը դիպչում է դեմքին և հատկապես բերանին, քթին կամ աչքին, մանրէները փոխանցվում են շատ արագ:

«Մենք կոչ ենք անում բոլոր բուժաշխատողներին կարճացնել եղունգները, քանի որ եղունգների տակ կան բազմաթիվ մանրէներ,- ասում է բժիշկ Փարիխը:- Եվ ամեն անգամ, երբ դիպչես քո դեմքին, հատկապես բերանին, քթին և աչքերին, բերում ես մանրէներ ու հեշտությամբ կարող ես հիվանդանալ»:

Image result for covid 19 under microscope

Այսօր ամբողջ մարդկությունը զգուշորեն խոսում է կորոնավիրուսի մասին, որն ունի բաշխման նույն մեխանիզմները, և սա լրացուցիչ փաստարկ է՝ հօգուտ ձեր եղունգները բերանի մեջ մտցնելու վատ սովորությունից հրաժարվելուն: Դժբախտաբար, նրա զոհերից շատերը նույնիսկ տեղյակ չեն խնդրի մասին և անգիտակցաբար կրծում են եղունգները:

Եթե նկատել եք այս կախվածությունը, բայց չեք կարող հրաժարվել դրանից, սկսեք ձեռնոցներ կրել:

Մաստակը կամ մատների հատուկ ռետինե կապանքները կօգնեն շեղել եղունգները կրծելու ցանկությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել