Վերջին շաբաթների ընթացքում Բալիում միգրացիոն ծառայության գրասենյակները լի են հարյուրավոր օտարերկրացիներով: Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի շուրջ 2 հազար քաղաքացիներ դիմել են երկրի իշխանություններին՝ խնդրանքով երկարաձգելու վիզայի ժամկետը: Այդ խնդրանքը պայմանավորված է սահմանների փակ լինելու պատճառով իրենց երկրներ վերադառնալու անհնարինությամբ: Ինչպես տեղեկացնում է Ինդոնեզիայի Արդարադատության և մարդու իրավունքների նախարարությունը, փետրվարից սկսած՝ 1830 մարդ դիմել է, այսպես կոչված, արտակարգ իրավիճակով պայմանավորված կեցության թույլտվություն ստանալու համար:
Դիմողների 80 տոկոսը Չինաստանի քաղաքացիներ են, այնուհետև Բրիտանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների:
Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը 579 է, գրանցվել է 49 մահ: