Մգինգո կղզին գտնվում է Աֆրիկայում՝ Վիկտորիա ջրվեժի վրա: Դրա տարածքը 1,8 հազար քմ է, և այնտեղ ապրում է 131 մարդ: Այս մարդիկ կազմակերպել են «սենատային հանրապետություն», զբաղվում են ձկնորսությամբ և իրենց համայնք արգելում են օտարների մուտքը: Կղզին վիճելի տարածք է Քենիայի և Ուգանդայի միջև:

Մգինգո կղզին բնակեցվել է միայն 1991 թ.: Երկու քենիացի ձկնորսներ՝ Դալմաս Տեմբոն և Ջորջ Կիբեբեն, որոշեցին այնտեղ բնակություն հաստատել: Մգինգո տեղափոխվելուց առաջ նրանք չար հոգիների արտաքսում կատարեցին. Վիկտորիա լճի շրջակայքում կար համոզմունք, որ կղզին չար հոգի Կալելեի տունն էր: Տեմբոն հետագայում խոստովանել է, որ արտաքսման ծիսակատարության համար նրանք զոհաբերել են 300 կգ ձուկ:

Դրանից հետո երկու ձկնորսներին միացել է Քենիայից, Ուգանդայից և Տանզանիայից  60 աֆրիկացի: Մգիգոյում բնակվելու մոտիվացիան նոր «պետության»՝ համայնքի հիմնումն էր, որտեղ տեղ չէին ունենա անհավասարությունն ու չարությունը: 2009 թ. Մգիգոյի բնակչության թիվը հասել է 131-ի, և դրանից հետո «սենատորներ» Տեմբոն և Կիբեբեն որոշել են այլևս այնտեղ ոչ ոքի չընդունել:

Այս կղզում ընտանիքը շաբաթական 200-250 դոլար է աշխատում, ինչը հարևան երկրներում աֆրիկացիների 2-3 ամիսների միջին աշխատավարձն է կազմում:

Վերջին 20 տարում այս կղզու համար պայքարող Քենիան ու Ուգանդան հենց Մգինգոյի պատճառով ռազմական կոնֆլիկտի մեջ են հայտնվել 9 անգամ: Սկզբում և՛ Քենիայի, և՛ Ուգանդայի ափային պահակները կոտրում էին ձկնորսների նավերը, պատռում ցանցերը և անգամ կրակել են 6 հոգու, սակայն հետագայում երկու պետությունները եկան համաձայնության առ այն, որ համայնքը պետք է հարկեր վճարի և՛ մեկին, և՛ մյուսին: Արդյունում Մգինգոյի բնակիչներն իրենց եկամտի 25%-ը որպես հարկ վճարում են Քենիային և Ուգանդային: Եվս 10%-ը հատկացնում են ինքնապաշտպանական ուժերի զարգացմանը: Այսինքն՝ կղզու բնակիչներն իրենց ազատության դիմաց վճարում են սեփական եկամտի 60%-ի չափով: Սակայն անգամ մնացած 40%-ը նրանց թույլ է տալիս ապրել ավելի լավ, քան հարևանները:

Կղզում կա հինգ բար, գեղեցկության սրահ, դեղատուն, հյուրանոցներ ու հասարակաց տներ: Որևէ իրավախախտման համար առավելագույն պատիժը կղզուց վտարումն է: Համայնքի գոյության 20 տարվա ընթացքում այնտեղից վտարվել է 6 մարդ, բոլորն էլ՝ գողության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել