74-ամյա էստրադային կոմիկ Եվգենի Պետրոսյանը և նրա օգնականը՝ 31-ամյա Տատյանա Բրուխունովան համատեղ զավակ են ունեցել, հայտնում է Starhit-ը՝ զույգի շրջապատի սեփական աղբյուրին հղումով:
Փոխանցվում է, որ երեխան ծնվել է Դուբայում: «Նրանք պատմել են միայն ամենամտերիմներին. երեխայի սեռը դեռ թաքցնում են, բայց տեղեկություններ կան, որ փոքրիկը տղա է: Երկուսն էլ անչափ երջանիկ են. վայելում են հայրության և մայրության բերկրանքը»,- պատմել է ինսայդերը:
Հրապարակման մեջ նաև ենթադրություն կա, որ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ:
Զույգը դեռ չի մեկնաբանել երեխայի ծննդյան մասին լուրերը: Հետևորդներից մեկի հարցին Բրուխունովան իր Instagram-ում ասել է, որ արդեն երեք տարի շարունակ լուրեր են պտտվում իր մայրության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել