Գերմանացի մի ուսանողուհի երազում էր հարստության մասին։ Նա ասաց, որ կուսությունը վաճառել է մեկուկես միլիոն եվրոյով հատուկ կայքի միջոցով և իրականացրել երազանքը: Նրա պատմությունը տարածեց Daily Mail-ը:
21-ամյա Իզաբելլան, որը ցանկացավ թաքցնել ազգանունը, ասաց, որ մեծացել է աղքատ և հավատացյալ ընտանիքում: Նրա ծնողները միշտ դեմ են եղել ամուսնությունից առաջ սեռական հարաբերություններին: Այնուամենայնիվ, քանի որ 20 տարեկանում գերմանուհին դեռ չէր հանդիպել իր երազանքների տղամարդուն, բայց մտադիր էլ չէր զերծ մնալ սեռական հարաբերությունից, որոշեց վաճառել կուսությունը։
«Ես հավատում եմ, որ կուսությունն ու սեքսը գերագնահատված են, որովհետև ինձ համար սա առանձնահատուկ բան չէ: Առաջին անգամ սեքս անելը նույնն է, ինչ առաջին անգամ բասկետբոլ խաղալը»,- ասաց Իզաբելլան: Նա ուրախ էր, որ կարող է ընտրել՝ ում հետ գիշերի, քանի որ մի քանի հոգի նրան առաջարկել են մոտ մեկ միլիոն եվրո:
Աղջիկն ընտրեց Գերմանիայից ֆուտբոլային մի մենեջերի, որը նրան սեքսի համար վճարեց 1,4 միլիոն եվրո: Աղջիկն ասում է, որ հաճելիորեն զարմացել է, երբ առաջին անգամ հանդիպել է նրան: Տղամարդը նրան Gucci-ի պայուսակ է նվիրել և շատ հետաքրքիր բաներ պատմել իր աշխատանքի և ծանոթ հայտնիների մասին։ Նախքան առանձնանալը տղամարդը զանգահարել է մի բժշկի՝ համոզվելու համար, որ Իզաբելլան իսկապես կույս է: Առավոտյան գերմանուհին և սիրեկանը միասին նախաճաշեցին, որից հետո նա գնաց տուն:
Իզաբելլան մտադիր է շարունակել ֆուտբոլային մենեջերի հետ հանդիպումը, որի համար ամեն ամիս 10 հազար եվրո կստանա:
Իզաբելլան պատրաստվում է գումարը ծախսել գնումների, ճանապարհորդելու, ընտանիքին օգնելու, ինչպես նաև սեփական բիզնեսը սկսելու համար: Ծնողները չգիտեն՝ ինչ է արել, իսկ ընկերները աջակցում են նրան: