Tert.am-ը գրում է.

Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ տուրիստական ըներությունները ևս արտակարգ ռեժիմով են աշխատում: Tert.am-ը զրուցել է տուրիստական ընկերությունների տնօրենների հետ, որոնք նշում են, որ նկատելի վնասներ կան, սակայն հույս ունեն, որ ամենը կկարգավորվի:

«Վարդան թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանը նշեց, որ հիմա յուրաքանչյուր տուրիստական ընկերություն փակ է, որևէ շահույթ չունեն, սակայն, նրանք հիմա, միևնույն է, տարածքի համար վճարելու են, աշխատողների աշխատավարձները տրամադրելու են:

«Աշխատակիցները հիմա տանից են աշխատում, բայց կապ չունի՝ վճարումները պետք է կատարվեն: Էջմիածնից ևս աշխատողներ ունենք, նրանց հենց ամսվա սկզբից չենք թողել աշխատանքի գալ: Իհարկե, դժվար է բոլոր տուրիստական ընկերությունների համար, որովհետև ոչ մի թռիչք չկա: Այս ընթացքի համար շատ ուղևորներ ունեինք, սակայն նրանք ուղևորությունները կա՛մ ամառ են տեղափոխել, կա՛մ աշուն»,- ներկայացրեց նա:

Վարդան Սարգսյանը նաև նշեց, որ ապրիլի վերջին դեպի Երուսաղեմ խմբային տուր ունի, սակայն դեռ սպասում է՝ հասկանալու, թե վիճակն ինչպես կկարգավորվի, ամեն դեպքում, խուճապ իրենց մոտ չկա:

Հարցին, թե արդյոք ֆինանսական վնասներն արդեն նկատելի են, Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, երբ գրասենյակները փակ են, նոր ամրագրումներ չկան, և դու շարունակում ես վճարումներ կատարել, կլինեն ֆինանսական վնասներ: Գիտեմ, որ կան ընկերություններ, որոնք խուճապի մեջ են, բայց մենք դրան շատ կարևորություն չենք տալիս: Այս դրությունը մեզանից կախված չէ, ամբողջ աշխարհն է այս վիճակում, հույսով ապրում ենք, որ այս ամենը կավարտի»:

«Վարդան թրավել»-ի տնօրենը նկատեց, որ այս շրջանում իսկապես շատ տուրիստական ընկերություններ վնասներ են կրել և իր կանխատեսմամբ՝ շատ ընկերություններ գուցե այլևս չաշխատեն, սակայն նշեց, որ իր ընկերությունը դեռ այդ իրավիճակում չէ, ոչ մի աշխատակից չի կրճատվելու և ընթացքում արդեն իսկ շատ կարևոր գործողություններ հասցրել են իրականացնել:

«Մենք միայն ուրախ կլինենք, որ Կառավարության կողմից հօգուտ տուրիստական ընկերությունների որևէ որոշում ընդունվի: Շատ են պտտվում հարկերի վճարելու-չվճարելու մասին խոսակցությունները, հրաշալի կլինի, եթե Կառավարությունը մի քանի կետով փորձի մեզ օգնել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել