Սիրիա, կորոնավիրուս, 1 վարակակիր։
Վերջապես կորոնավիրուսը հասավ նաև Սիրիա։)) Հայտնաբերվել է առաջին վարակակիրը, ով ժամանել է արտերկրից։ Սա նշանակում է, որ Սիրիան կտրված չի մնում գլոբալ զարգացումներից։))
Անցած մի քանի օրերին սիրիական կառավարությունն առաջանցիկ տեմպերով նախապատրաստվում էր վարակի դիմագրավմանն ամբողջ երկրի տարածքով՝ անգամ կոչ անելով քաղաքացիներին սահմանափակել տեղաշարժերը, տնից դուրս գալու դեպքերը... Իսկ նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի 2020թ․№ 6 հրամանագրով աննախադեպ մասշտաբի համընդհանուր համաներում է հայտարարվել, համաձայն որի` ազատություն է շնորհվել մինչև 22.03.2020թ․ բոլոր ազատազրկվածներին։
Չի բացառվում, որ այս որոշումը ևս կորոնավիրուսի տարածումը կանխելու տրամաբանության մեջ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2786908988012964&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել