Դդմիկը սովորաբար դիետիկ մթերք է համարվում, քանի որ այն ցածր կալորիականություն ունի և օգտակար շատ միկրոտարրեր։ Բայց կան կասկածներ, որ այս բանջարեղենի օգուտը չափազանցեցված է։
Միասին պարզենք, թե ինչ օգուտ կարող է տալ դդմիկը և որ դեպքերում կարող է վնասել։
Դդմիկի վնասները
Դդմիկը հակացուցված է երիկամային անբավարարության դեպքում՝ դրանում կալիումի մեծ պարունակության պատճառով։
Պետք է բացառել դդմիկը սննդակարգից գաստրիտի և խոցային հիվանդությունների հակվածության դեպքում նաև։ Այս դեպքում նկատի ունենք հում մթերքի օգտագործումը։ Հում վիճակում այս մթերքը գրգռում է լորձաթաղանթը։
Եթե գենետիկ ալերգիկ հակվածություն ունեք, նույնպես պետք է հեռու մնալ դդմիկից։ Հատկապես երեխաների դեպքում պետք է զգույշ լինել։Դդմիկը օգտակար հատկությունները
Դդմիկի հյութը բարենպաստ ազդեցություն է գործում նյարդային համակարգի վրա, իսկ այս բույի ծաղիկների թուրմով կարելի է որոշ մաշկային հիվանդություններ բուժել։
Սա անփոխարինելի մթերք է տարեց մարդկանց համար։ Այն նպաստում է ստամոքսի և աղիների աշխատանքին, թարմացնում է արյունը և օգնում է պայքարել աթերոսկլերոզի դեմ։
Քանի որ դդմիկի մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ կան, դրա օգտագործում է նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների հավանականությունը։