1․ Հանգստության օվկիանոս

Դուք համարվում եք հանելուկ շրջապատող մարդկանց համար։ Ձեր մեջ ապրում է 2 մարդ։ Առաջինը հանգիստ է, իսկ երկրորդը՝ զգացմունքային։ Ձեզ հետ երբեք տխուր չէ։ Դուք արկածախնդիր եք, սակայն ավելի շատ գնահատում եք տան հարմարավետությունը և տաքությունը։ Դուք աշխատասեր եք, սակայն պաշտում եք զվարճանալ և կարողանում եք բաժանել այդ 2 տարածքները։

2. Վարար գետ

Դուք սիրում եք բոլոր նորությունները՝ գիտելիքներ, վայրեր, ճանապարհորդություն։ Սակայն հին ընկերների հետ լինելը ոչնչի հետ չեք փոխի։ Ձեր ներսում ամեն ինչ վարարում է։ Դուք սիրում եք կյանքը և փորձում եք այն ապրել պայծառ, սակայն մի մոռացեք պատասխանատվության մասին։ Ձեզ սիրում են ընկերները և ձեզ մոտ են գալիս խորհուրդ հարցնելու։

3. Սառցե

Կայունություն, ազնվություն և մարդ-ինտելեկտ․ այս ամենը ձեր մասին է ասված։ Ձեր խորհուրդների համար շրջապատի մարդիկ պաշտում են ձեզ։ Դուք ունեք խարիզմա, որի շնորհիվ էլ ցանկացած շրջապատում բոլորի ուշադրությունը ձեզ վրա է։ Եթե դուք խոստում եք տալիս, ապա ցանկացած գնով այն կատարում եք։ Դուք առաջնորդ եք։ Ձեր կարծիքը թանկ արժեք ունի ինչպես հարազատների, այնպես էլ ընկերներ համար։

4. Խաղաղ լիճ

Դուք մարդ եք, ով միշտ օգնում է յուրաքանչյուր մարդու։ Սակայն կան մարդիկ, ովքեր ձեր հետ շահի համար են շփվում։ Մտածեք այդ մասին։ Դուք հանգիստ մարդ եք, ով սիրում է լինել տանը, սակայն ոչ այդքան աղմկոտ երեկույթները փորձում եք բաց չթողնել։ Դուք բարի սիրտ ունեք, դուք հենց այնդ մարդն եք ում անվանում են «Երկրի աղ»։

5. Աղմկոտ ջրվեժ

Դուք ուժեղ մարդ եք։ Միշտ գետնին կանգնած եք նայում կյանքին՝ հասկանալով երազանքների և կյանքի իրականության մեջ սահմանները։ Դուք փիլիսոփա եք, ով պաշտում է մնալ իր հետ միայնակ։ Սակայն դա երկար չի տևում։ Այդ վիճակից դուք ելնում եք ուժեղ և էներգիայով լի։ Դուք սիրված եք շրջապատում, դրա համար էլ ձեզ հրավիրում են ամենուր, որպեսզի լինեք ձեր ընկերների կողքին։

 6. Փոքր լճակ

Դուք ամենահամբերատար մարդն եք աշխարհում։ Երբեք ոչ ոքի չեք քննադատում և չեք հայտնում ձեր կարծիքը նրանց մասին, եթե իրենք ձեզ չեն խնդրում։ Դուք անկեղծ եք և գնահատում եք մարդկանց մեջ արդարությունը։ Տանել չեք կարողանում կոպտությունը և խռովությունը։ Այդ ամենից ձեզ հեռու եք պահում։ Ձեզ սիրում և գնահատում են ընկերները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել