Քանի որ աշխարհի մի շարք երկրներում կարանտին է, մարդիկ հաճախ շատ ֆիլմեր են նայում, սոցիալական մեդիայում են ժամեր անցկացնում կամ լավ գիրք կարդում: Մինչ որոշ կառավարությունների կողմից դրսում զբոսնելը չի խրախուսվում (քանի դեռ պահպանվում է հեռավորությունը այլ մարդկանց կողմից), շատ մարդիկ ամբողջությամբ մոռանում են արտաքին աշխարհի մասին: Բայց բնությունն, այնուամենայնիվ, անում է իր գործը, և մարդիկ նկատում են կարանտինի անսպասելի արդյունքը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան, Իտալիան և Թաիլանդը, կարելի է տեսնել մարդու բացակայության պատճառով փողոցներում շրջող կենդանիների:
Օրինակ՝ Ճապոնիայում՝ Նարա քաղաքի այգիներում, եղջերուներ կան, որոնք փողոց են դուրս գալիս՝ սնունդ փնտրելու: Սովորաբար այգում շատ զբոսաշրջիկներ էին լինում, քանի որ այնտեղ բնակվող Sika եղնիկը իրական գրավչություն է զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջիկները սովորաբար գնում էին այգում վաճառվող կերերը, որոնք հատուկ նախատեսված էին եղնիկներին կերակրելու համար, սակայն քանի որ վերջին շաբաթների ընթացքում այցելուների թիվը քչացել է, եղնիկները կարծես թե այլ ելք չունեն, քան դուրս գալ իրենց տարածքից՝ ուտելիք գտնելու համար:
Ահա թե ինչ է կատարվում փողոցներում․












