Pastinfo.am-ը գրում է․

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 242 հազարի: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Ըստ լրատվականի` աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 10 հազարը:
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է Չինաստանին, որտեղ տարեսկզբին բռնկեց վիրուսը: Worlometers.info հարթակի տվյալների համաձայն Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 3248 մարդ, իսկ Իտալիայում` 3405 մարդ: Նշենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 136 հաստատված դեպք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել