Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մարտի 20-ին կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ: Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:

Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքէջ կամ ավիաընկերության բջջային հավելվածով):

Միաժամանակ հայտնում ենք, որ, համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկի, ներքոնշյալ 16 պետություններից ժամանող օտարերկրացիների մուտքն արգելվում է Հայաստանի Հանրապետություն.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդեռլանդներ
16. Միացյալ Թագավորություն

Միևնույն ժամանակ հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական հաղորդագրություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել