Tert.am-ը գրում է.

Իշխանությունը մտադիր է ոստիկանությունը վերակազմակերպել ստեղծվելիք ներքին գործերի նախարարության կազմում, և հենց ոստիկանության առաջարկն էր, որ ոստիկանապետի պաշտոնը լինի ապաքաղաքական, բայց քաղաքական իշխանության ենթակայության ներքո, ինչպես՝ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել փաստաբան, ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

«Ներքին գործերի նախարարը կիրականացնի օրենսդրական քաղաքականության մշակումը, իսկ իրավապահ գործառույթներով զբաղվելու է ոստիկանապետը, որը ոչ թե նրա տեղակալն է, այլ ինքնուրույն անձ: Ինչ վերաբերում է երկրում առկա հանցավորության մակարդակին, այն չի կարող նվազել, քանի որ սոցիալական հակասությունները շարունակվում են: Հանցավորության աճի միտումները շարունակվելու են, քանի որ նվազման պատճառներ չկան: Այլ հարց, որ պետք է հնարավորինս զսպել հանցավորության աճի տեմպերը»,- ասել է նախկին փոխոստիկանապետը:

Ըստ Քոչարյանի՝ դատարանների նկատմամբ ճնշումը մեր հանրությունը շատ պարզունակ է ընկալում՝ հեռախոսը վերցրին, զանգեցին դատավորին, մինչդեռ ճնշումը նախևառաջ ստեղծված մթնոլորտի ու անմեղության կանխավարկածի ոտնահարմամբ է իրականացվում. «Դատավորներն իրենք կարող են կաշկանդված լինել հանրային կարծիքով, ավելին՝ հանրային կարծիքը դատավորներին դրդում է մեղադրական հակվածության: Ի՞նչ երաշխիք ունենք, որ դատավորը, համացանցում թիրած լինելուց խուսափելու համար, չի կայացնի պոպուլյար որոշում: Արդարադատության որակն այսօր կախված է ոչ թե ինստիտուտների, այլ անձերի որակից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել