4,5-ամյա Անգելինան, ով օրեր առաջ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի բարդ վիրահատության էր ենթարկվել, այսօր մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում երեխային «արհեստական ձախ փորոք» կոչվող սարք էին տեղադրել:

Վիրահատությունն անցկացրել են հայտնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ինչպես նաեւ Գագիկ Հեբոյանն իր գործընկերների հետ:

Վիրահատությունն արժեցել էր 100 000 դոլար, այդ գումարի 70%-ը հավաքվել էր 2 օրում: Մյուս 30%-ը վճարվել էր պետբյուջեից:

Նշենք, որ այսօր բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Անգելինայի մահվան մասին. «Մեր Անգելինան գնաց հրեշտակների մոտ, պուճուրը լքեց մեզ։ Բոլորիս մեծ համբերություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել