Այսօր մի անբարեխիղճ ջահել լրագրող փորձել է, իր արևին, վարկաբեկել Արտավազդ Սահակյանին։ Մի բժշկի, ով իր կատարած «անբարեխիղճ արարքից» ընդհամեն 3 օր առաջ Ստեփանակերտում 56 անվճար վիրահատոթյուն է կատարել։ Էլ չեմ խոսում ղարաբաղյան պատերազմի տարիներին հազարաբվոր հայ զինվորի կյանք է փրկել։ Ինտերնյուսի նման հեղինակավոր կազմակերպության լրագրողը պետք է որ իմանար, որ նյութ գրելուց առաջ կարելի նաև երկրորդ կողմին` տվյալ դեպքում պարոն Սահակյանին, լսել։ Անգամ եթե մյուս կողմը Ձեր բարեկամն է։ Իսկ իրականյությունն այն է, որ բարեկսմները առնվազն խաբում են, որ բժիշկը հրաժարվել է ապահովագրություն ունեցող հիվանդին ընդունել։ Քանզի աշխարհում չկա որևե պետություն, որտեղ պլաստիկ վիրահատությունը ապահովագրվում է։ Այդ թվում նաև Հայաստանում։ Եթե մեր հարգարժան ջահել լրագրողը չի հավատում, կարող է զանգահարել ցանկացած ապահովագրական ընկերություն և համոզվել։ Թեև ոնց- որ թե դատելով նրա գործելաոճից մեր «հերոսուհին» նմամ մանր-մունր բաների հետևից չի ընկնում։ Չէ որ իր բարեկամների օգտին չէ։
Լրագրողի նյութը տես այստեղ



