Newarmenia.am-ը գրում է․
«Որևէ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ այդ հարցի վերաբերյալ»,- NewArmenia.am— ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ խոսելով փաստաբան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի դատական հայցի մասին՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
-Ճի՞շտ է Օրբելյանի այն պնդումը, որ վարչապետը իր հասցեին իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկությունների հիման վրա զրպարտություն է տարածել։
-Չեմ մեկնաբանում, Արամ Օրբելյանին զանգահարեք։
-Մարտի 19-ին լրանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի և ոստիկանապետի պաշտոնակատարի՝ օրենքով սահմանված ղեկավարման վեցամսյա վերջնաժամկետը։ Նոր նշանակումները վաղը կլինե՞ն, թե՞ հնարավոր է հետաձգում լինի։
-Վարչապետը հայտարարել է, որ ամսի 19-ին է պարզ լինելու և որևէ բան չի փոխվել այս հարցի մասով, որևէ հետաձգում չի լինի։



