Tert.am-ը գրում է․

Եթե կան կոնկրետ օրինակներ, որտեղ դասախոսը գրականություն չունենալու պատճառով չի ընդառաջում ուսանողին, ապա մենք դրանց կարձագանքենք և ռեկտորների միջոցով կփորձենք այդ հարցը կարգավորել: Այսօր Կառավարության մամուլի կենտրոնում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ արտակարգ իրավիճակում դասախոսների՝ ուսանողներին չընդառաջելու վերաբերյալ խոսակցությունների մասին խոսելիս՝ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ռեկտորներն իրենք պատրաստակամություն են հայտնել լիարժեք այս գործն իրականացնել, ինչը նշանակում է, որ առաջացած խնդիրներին ևս ռեկտորները կարձագանքեն: Բացի դա, դասախոսները պետք է առցանց նյութեր տրամադրեն: Առաջիկա շաբաթներին դրանց լուծում կունենանք»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են տարվել կրթական համակարգում՝ արտակարգ իրավիճակից ելնելով: Բոլոր տիպի ուսումնական հաստատություններում դասապատրաստումներն ընդհատված են, սակայն վերջին օրերին օրինակ՝ բուհերում գտել են լուծում, որը հեռավար ուսուցումն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել