Խաչիկ Ստամբոլցյանը շատ վաղուց է հիվանդացել մտախառնուրդով, ուստի ամեն ինչի մեջ մասոնականություն է փնտրում... Հիմա էլ այս մարդը վերցրել ու ,,Ոսկե ծիրանն,, է համարում մասոնական... Երևի այսպես գոռում, վայնասուն է բարձրացնում, որ ուրիշները չսկսեն փորփրել իր կենսագրությունը, այնտեղ տարբեր աղանդների ներկայությունը... Այս մարդը 1990 թվականին դարձավ ՀՀ Գերագույն խորհրդի Աղետի գոտու հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Տապալեց բոլոր ծրագրերը, որոնք ուղղված էին աղետի գոտու վերականգնմանը, նպաստեց աղետի գոտու թալանին ու նոր ավերումին, պոզահարեց բոլոր հետաքրքիր նախաձեռնությունները... Նրա համար կարևորն իր ,,Գթությունն,, էր՝ ժամկետանց դեղերով, որոնք, ի դեպ, ստացվում էին հիմնականում տարբեր մասոնական կազմակերպություններից...
Հիմա տեսնելով, որ էլ ոլորտ չի մնացել, որտեղ կարող է ,,դիվիդենտներ,, շահել, խցկվել է ,,Ոսկե ծիրանի,, մեջ... Հնարավոր է, որ ոսկի բառը լսելով, կարծել է թե՝ իսկական ոսկի է... Ուրեմն, ինչու՞ բաժին չստանալ...



